«Չելսիի» բժիշկ Եվա Կարնեիրոն, հնարավոր է, դատի տա ակումբին
«Չելսիի» բժիշկ Եվա Կարնեիրոյի և ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի միջև տեղի ունեցած տարաձայնությունը նոր զարգացումներ է ստանում:
Իրեն ակումբի աշխատանքներից մասնակի ազատելու պատճառով՝ Եվա Կարնեիրոն դիտարկում է լոնդոնյան ակումբին դատի տալու տարբերակը:
Բացի այդ, ըստ Daily Mail-ի՝ իսպանուհին ցանկանում է, որպեսզի Ժոզե Մոուրինիոն հրապարակայնորեն ներողություն խնդրի իրենից:
Լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը ևս արտահայտել է իր տեսակետն այս առնչությամբ: Նա շատ դժգոհ է, որ Մոուրինիոն հեռուստատեսությամբ և ռադիոյով քննադատել է ակումբի աշխատակցին:
Հիշեցնենք, որ Կարնեիրոն ակումբի կողմից ազատվեց թիմի մարզումների և խաղերի ժամանակ աշխատելու հնարավորությունից այն բանից հետո, երբ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն քննադատեց նրա գործողություններն Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին խաղում:
Սիրարփի Աղաբաբյան