Բաժիններ՝

Ստամբուլում 1 գիշերվա ընթացքում ոստիկանների վրա 2 հարձակում է իրականացվել

Ստամբուլում 1 գիշերվա ընթացքում ոստիկանների վրա 2 հարձակում է իրականացվել: Այսօր վաղ առավոտյան անհայտ անձին՝ 1 կին ու տղամարդ, կրակ էին բացել Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության վրա:

Հաղորդվում է, որ տղամարդուն հաջողվել է հեռանալ դեպքի վայրից, իսկ կինը ձերբակալվել է:
Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, ոստիկաններից ոչ ոք հրաձգության հետևանքով չի տուժել:

ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակումն իրականացվել է մի քանի ժամ անց բանից հետո, երբ Ստամբուլի մեկ այլ հատվածում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վիրավորվել էր նվազագույնը 5 ոստիկան ու մի քանի քաղաքացիական անձ:

Պայթյունը իրականացրած 2 կասկածյալը սպանվել է: Դեռ հայտնի չէ, թե արդյոք այդ հարձակումները իրար հետ կա՞պ են ունեցել, թե՞ ոչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս