Բաժիններ՝

Իրանի դեմ պատժամիջոցների երկարաձգումն անիմաստ է. Օբամա

ԱՄՆ-ի պատժամիջոցների երկարաձգումը Իրանի նկատմամբ իմաստ չունի, քանի որ միջազգային հանրությունը այլևս դրանց չի հետևի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CNN-ին տված հարցազրույցում:

«Մենք պետք է հասկանանք, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանն ու Ռուսաստանը, կամավոր չեն շարունակի հետևել Իրանի նկատմամբ պատժամիջոցներին»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ պատժամիջոցների թուլացումը կհանգեցնի նրան, որ Իրանը կստանա հնարավորություն իրանանացնելու «չարամիտ գործողություններ», սակայն լավագույն այլընտրանք, քան Թեհրանի հետ միջուկային գործարքն է, չկա:
ԱՄՆ Սենատում Իրանի միջուկային գործարքի հարցով քննարկումները կսկսվեն սեպտեմբերի 8-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս