Երկրներ, որտեղ տղամարդ լինելը շատ ծանր է
Մեզ մոտ ընդունված է, որ տղամարդը գլխավորն է: Նա ընտանիքի գլուխն է և նրա խոսքը մեծ կշիռ ունի: Բայց մեր աշխարհում կան վայրեր, որտեղ իշխում են կանայք և տղամարդ լինելը հեշտ բան չէ:
1. Կալաշները Պակիստանում
Գոյություն ունի հիպոթեզ, ըստ որի կալաշները հանդիսանում են Ալեքսանդր Մակեդոնացու սիմվոլների սերունդները: Իրենց ժամանակ զինվորները բնակություն են հաստատել Ուտոպիա հովտում և խառնել են իրենց արյունը տեղացի կանանց հետ: Տվյալ պահին կալաշների թիվը կազմում է մոտ 3000 հոգի: Չնայած որ այս ժողովրդի նախնիները զինվորներ են, կալաշները շատ խաղաղասեր են: Նրանց մոտ գործնականում հանցագործություն չկա: Ում հետ կապել կյանքը` ընտրում են կանայք: Եթե ինչ որ բանով տղամարդը դուր չի գալիս կնոջը, ով համարվում է ընտանիքի գլխավորը, նա կարող է հեշտությամբ տանից վռնդել տղամարդուն և նորից ամուսնանալ: Տղամարդը կնոջը հակառակվելու ոչ մի իրավունք չունի:
2. Չինական Մոսուո ցեղը
Այս ժողովուրդը բնակություն է հաստատել Չինաստանի մի քանի նահանգներում, որոնք սահմանակից են Տիբեթին: Մոսուո ցեղում կանանց իշխանությունն այնքան լայն է, որ նրանք մեր պատկերացմանը սովորական ընտանիք չեն կազմում: Կինը իրավունք ունի իր մոտ հրավիրել ինտիմի համար այն տղամարդուն, ով դուր է գալիս իրեն: Տղամարդն իր հերթին իրավունք չունի հրաժարվելու: Այս յուրահատուկ «ամուսնությունից» հետո ծնված երեխաները ապրում են կնոջ հարազատների հետ:
3. Մեկխալայ
Մեկխալայը նահանգ է Հնդկաստանում: Այստեղ տղամարդիկ իրավունքների հետ կապված մեծ պրոբլեմներ ունեն: Կյանքի բոլոր բնագավառներում կանայք անսահմանափակ իշխանություն ունեն: Կանանց ձեռքում է արդարադատությունը, ընտանեկան գործերը, ֆինանսները և կանայք են երեխաներին տալիս անուն և ազգանուն:
4. Մինանգկաբաուի մայրիշխանությունը
Յուրաքանչյուրը գիտի, թե ինչպիսի դիրք ունի կինը իսլամում: Նա պետք է խոնարհ լինի և լսի ամուսնուն: Ինդոնեզիան իսլամական պետություն է: Բայց մինանգկաբաու ժողովրդի մոտ մայրիշխանություն է տիրում: Ըստ ավանդության, այս ժողովրդի տղան 7 տարեկանում սկսում է հաճախել կրոնական դպրոց: Ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո նրանք հեռանում են հարազատ վայրերից: Որպեսզի տղամարդը կարողանա հետ վերադառնալ, նա պետք է կյանքի փորձ ձեռք բերի և գումար վաստակի ընտանիք կազմելու համար: Այն ժամանակ, երբ տղամարդիկ գումար են վաստակում, կանայք զբաղվում են ընթացիկ բոլոր գործերով:
5. Հիմալայներ
Հյուսիսաին Հնդկաստանում, Բութանում և Նեպալում կան մի քանի գյուղեր, որտեղ կանայք կարող են ամուսնանալ միանգամից մի քանի տղամարդու հետ: Բայց քաղաքակրթությունն աստիճանաբար այստեղ էլ է հասնում և տղամարդկանց հարեմները ավելի են քչանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը