Mirror. Ավստրալուհի մոդելի համար պայքարում Ռոնալդուն պարտվել է
«Mirror»-ը ներկայացրել է պատմություն, որտեղ ավստրալուհի մոդել Էլին Լիման պատմել է այն մասին, թե ինչպես է «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջարկել իրեն հարաբերություններ սկսել և հանդիպել:
Մոդելը պատմել է, որ ինքն է առաջինը գրել Ռոնալդուին՝ նպատակ ունենալով խնդրել նրան պատասխանել իր ընկերոջ նամակին, ով պորտուգալացի ֆուտբոլիստի մեծ երկրպագուն է: Սակայն ֆուտբոլիստն ակնարկն այլ կերպ է ընդունել: Ավստրալիայում ուսումնամարզական հավաքի ժամանակ Ռոնալդուն «Instagram»-ով գեղեցկուհուն խնդրել է մարզասրահում արված սելֆի հրապարակել, իսկ հետո առաջարկել է ներկա լինել թիմի ընկերական խաղերից որևէ մեկին:
Ավստրալիայում համբավ և ճանաչում ունեցող մոդել Էլինը մերժել է՝ պատճառաբանելով, որ զուգընկեր ունի, իսկ Ռոնալդուն ասել է, որ իրենց հանդիպման մասին ոչ ոք չի իմանա: Դրանից հետո Էլին Լիման գրառում է կատարել «Instagram»-ում, որտեղ ասել է, որ մտածում էր, թե երբեք չի պատմի այս պատմությունը, սակայն այժմ իրավիճակը մի փոքր այլ է:
«Չէի ցանկանա, որ այս պատմությունը մեծ հնչեղություն ունենար, քանի որ իմ նպատակն է՝ հայտնի դառնալ միայն մոդելային աշխարհում իմ տքնաջան աշխատանքի շնորհիվ, սակայն իմ ընկերոջ համար այժմ բարդ շրջան է, իսկ ես նրան հասկանում եմ: Նա երկրպագում էր Ռոնալդուին, բայց այժմ, բնականաբար, չի երկրպագում»,- գրել է մոդելը:
Մոդելը նաև ակնարկել է, որ Ռոնալդուն անընդհատ ինտիմ բնույթի տողատակերով է շփվել իր հետ, սակայն անգամ ֆուտբոլիստի փառքն ու գեղեցկությունը նշանակություն չեն ունեցել իր համար:
Սիրարփի Աղաբաբյան