Բաժիններ՝

Պաշտոնական. Վիդալը «Բավարիայի» ֆուտբոլիստ է

«Բավարիայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ Թուրինի «Յուվենթուսի» և Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արթուրո Վիդալը կարիերան կշարունակի Մյունհենի «Բավարիայում»: Ֆուտբոլիստը գերմանական ակումբի հետ ստորագրել է պայմանագիր մինչև 2019 թվականը:

«Ես շատ ուրախ եմ, քանի որ սա նոր քայլ է իմ կարիերայում: Իմ երազանքը կատարվեց: Ես ցանկանում եմ տիտղոսներ նվաճել «Բավարիայի» հետ և դրա համար նախադրյալներ եմ տեսնում այստեղ»,- ասել է Վիդալը:

Մյունհենյան ակումբում Վիդալը կկրի 23 համարի մարզաշապիկը:

Վիդալի տրանսֆերի համար «Բավարիան» «Յուվենթուսին» վճարել է 37 միլիոն եվրո:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031