Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են Մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հեռախոսազրույց են ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակել Մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակի, առաջին հերթին՝ Սիրիայում ու Իրաքում ստեղծված դրության վերաբերյալ՝ կապված ԴԱԻՇ-ից եկող սպառնալիքներին դիմակայելու հետ:
«Ընդգծվել է, որ ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ հաջող պայքարի համար հարկավոր է կոնսոլիդացնել միջազգային-իրավական հարթությունում բոլոր շահագրգիռ պետությունների ջանքերը»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Քննարկվել են նաև ռուս-թուրքական համագործակցության արդիական հարցեր, ներառյալ տարբեր մակարդակներում պայմանագրերի կնքման հեռանկարներ: