Պերեսը չի սիրում սևամորթ ֆուտբոլիստներին, իսկ Գարեթ Բեյլին համարում է լավագույնն աշխարհում
Իկեր Կասիլիասի գործակալ Սանթոս Մարկեսը պատմել է այն սկզբունքների մասին, որոնցով Ֆլորենտինո Պերեսը դասավորում է «Ռեալ Մադրիդը»:
«Ռեալի» հանդերձարանում բոլորը գիտեն, թե ով է նախագահի սիրելին: Խոսքը Բեյլի մասին է: Դա տարաձայնության միակ պատճառն էր Անչելոտիի և Պերեսի միջև, ով Գարեթին համարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:
Պերեսը չի սիրում սևամորթ ֆուտբոլիստների: Նա ռասիստ չէ, ուղղակի նրան դուր չեն գալիս սևամորթները: Նա աշխատում է թիմը պահել առանց նրանց: Պերեսը բավարար հարգանք չցուցաբերեց Մակելելեի հանդեպ: Նույնն էլ նաև Էտո’Օյի հետ: Նա նույնպիսի «գալակտիկո» էր, ինչպես և Ֆիգուն, բայց նա ստիպված եղավ մաշկի գույնի պատճառով հեռանալ թիմից»,- գործակալ Սանթոս Մարկեսին ցիտում է AS-ը:
Ֆլորենտինո Պերեսը ղեկավարում «Ռեալը» 2000-ից` 2006-2009թթ. ընդմիջումով:
Գարեթ Բեյլը «Տոտենհեմից» «Ռեալ» է տեղափոխվել 2013թ.` 91 մլն եվրոյով: «Ռեալի» կազմում ֆուտբոլիստն անցկացրել է 92 հանդիպում և խփել է 39 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը