«Ես զգացի, որ ինչ-որ բան կառչեց ոտքիցս». ինչպես է շնաձուկը հարձակվել սերֆերի վրա
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/227794-8de35812-2e91-11e5-a265-b36c865c538e.jpg)
ՀԱՀ-ում անցկացվող Jeffreys Bay մրցաշարի ժամանակ շնաձուկը հարձակվել է ավստրալացի սերֆեր Միկ Ֆեննինգի վրա:
Այդ միջադեպը հեռարձակվել է ուղիղ եթերում: Ֆենինգը պատրաստվում էր ելույթին, երբ նրա վրա հարձակվեց շնաձուկը: Մարզիկը հարվածեց շնաձկանը և փրկվեց:
«Ես նստած էի տախտակի վրա, երբ հանկարծ նա մոտեցավ: Ես զգացի, որ ոտքս ինչ-որ բանից կառչեց: Ամեն ինչ շատ արագ ստացվեց: Ես մտածելու ժամանակ չունեի: Ես միայն նրա լողաթևը տեսա: Սպասում էի, երբ կհայտնվեն ատամները, խփում է ոտքերով և բղավում էի: Ես նրա մեջքին էի խփում»,- պատմել է սերֆերը մրցաշարից հետ:
Պատրաստեց Անը Գաբուզյանը