Բաժիններ՝

Մադրիդյան ակումբից հեռանալը չի խանգարի Կասիլիասին հավաքականում

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն պատասխանել է «Ռեալ Մադրիդի» արդեն նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասի հեռանկարների մասին Իսպանիայի ազգային հավաքականում:

Ըստ Դել Բոսկեի, մադրիդյան ակումբից հեռանալը չի նշանակում, որ Կասիլիասը չի խաղա հավաքականում;

«Մենք հույս ունենք, որ Կասիլիասն իրեն լավ կզգա ու լավ մարզավիճակում կլինի, որպեսզի պաշտպանի հավաքականի գույները: Եվրոպայի առաջնությո՞ւն, Ֆրանսիայո՞ւմ: Ամեն ինչ կախված կլինի նրա ելույթներից: Գլխավորը, որ մենք մրցաշարի վերաբերյալ հստակ գաղափարներ ունենք»,- նշել է Դել Բոսկեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031