Արյան ճնշումը կարգավորող ըմպելիք
Ծովաբողկն աճում է մեր երկրում, այն կարելի է գնել շուկայում, սակայն հազվադեպ է կիրառվում մեր սննդակարգում, այնինչ բույսի կծվահամ «արցունքի հեղեղ» առաջացնող արմատն ունի հրաշալի բուժիչ հատկություններ։
Հիպերտոնիկ հիվանդություն
Հարկավոր է.
- Ծովաբողկ` 150 գ
- Զտված ջուր` 100 մլ
- Գազարի հյութ` 200 մլ
- Կիտրոնի հյութ` 50 մլ
Պատրաստման եղանակը. Ծովաբողկի քերուկը 36 ժամ թրմեք ջրի մեջ։ Քամեք, հումքը մզեք հեղուկի մեջ։
Խառնեք ծովաբողկի ջրամզվածքը, կիտրոնի ու գազարի թարմ հյութերը։ Պահեք սառնարանում։
Ինչպես օգտագործել
Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ կամ 2 ժամ հետո։
Շաքարային դիաբետ
Ծովաբողկի արմատի քերուկը խառնեք մածունի հետ (1։10)։ Կերեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Դանդաղորեն իջեցնում է շաքարի բաղադրությունը։
Բույսի որոշ այլ օգտակար հատկանիշների մասին կարող եք կարդալ «Ծովաբողկը` որպես դեղամիջոց» նյութում, «168 Ժամ», 22.02.2014թ.։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: