Բաժիններ՝

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ շուտ ենք քնում

Մեզանից շատերն անգամ ծանր աշխատանքային օրվանից հետո հաճախ չեն կարողանում հրաժարվել հաճելի ֆիլմ դիտելուց կամ գիրք կարդալուց, ինչը կարող է տևել ամբողջ գիշեր:  Այնուամենայնիվ,  մտածեք՝ մինչ ուշ գիշեր արթուն նստելով՝ արդյոք կարո՞ղ եք առավոտյան արթնանալ, թե՞ ոչ, և արդյո՞ք թարմ կլինեք:

Գիշերը շուտ քնելը՝ անգամ, եթե ընդամենը 1 ժամ եք շուտ քնում ձեր սովորական օրակարգից, կարող է հրաշքներ գործել:  healthyfoodhouse կայքը ներկայացնում է  գիտականորեն ապացուցված փաստեր, թե ինչու է շուտ քնելն օգտակար առողջության համար:

1. Գոյություն ունեն բազմաթիվ հետազոտություններ, որոնք ապացուցում են, որ վաղ քնելը կապված է իմունային համակարգի առողջ աշխատանքի հետ:  Այսպիսով, եթե ցանկանում եք կանխարգելել շաքարախտը, սրտի հիվանդություններն ու ճարպակալումը, շուտ քնեք:

2. Հանգստացնում է ցավերը. շուտ քնելը կարող է բուժել քրոնիկ և պատահական ցավերը: Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ  շուտ քնելը հանգստացնում է ցավերը:

Կարդացեք նաև

3. Բուժում է դեպրեսիան. բավականաչափ քնելը  նվազեցնում է դեպրեսիայի մակարդակը: Ապացուցված է, որ քնի խանգարումները բացասական մտքերի առաջացման առաջնային պատճառներից են:

4. Ավելի ուրախ կլինեք. երբ բավականաչափ հանգստանաք, ավելի երջանիկ կլինեք, ինչի համար շնորհակալ կլինեք ինքներդ ձեզ:

5. Ավելի զգոն կլինեք. բավականաչափ քունն օգնում է ավելի զգոն մնալ օրվա ընթացքում, ինչը լավացնում է  ձեր աշխատելու կարողությունը և շատ այլ բաներ ձեր կյանքում:

6. Ավելի լավ տեսք կունենաք. աչքերի ներքևի հատվածների սև շրջանակների մասին ընդմիշտ կմոռանաք, եթե գիշերը բավականաչափ քնեք:

7. Ավելի լավ հիշողություն կունենաք. հաճա՞խ եք ինչ-որ բաներ մոռանում: Սա կարող է լինել այն պատճառով, որ բավականաչափ չեք քնում գիշերը: Այնպես որ, որքան լավ քնեք, այնքան լավ հիշողություն կունենաք:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս