Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է «Սաութհեմփթոնի» ֆուտբոլիստ Մորգան Շնայդերլինի համար վճարել 35 մլն եվրո

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է փոխել գործարքի պայմաններն այն բանից հետո, երբ 28 մլն առաջարկը «Սաութհեմփթոնը» մերժեց:

Լուի Վան Գալը ցանկանում է ձեռք բերել կիսապաշտպանին մինչև հուլիսի կեսը: «Սաութհեմփթոնը» հույս ունի վաճառել Շնայդերլինին 42 մլն եվրոյով, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» չի ցանկանում վճարել 35 մլն եվրոյից ավելի. հայտնում է The Guardian-ը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2014-2015 թթ. մրցաշրջանում Շնայդերլինն անցկացրել է 26 խաղ և խփել է 4 գնդակ:

2014 թ. ամառվանից ֆուտբոլիստով հետաքրքրված են «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը», ընդ որում, The Mirror-ը հայտնում է, որ կիսապաշտպանը հակված է «Արսենալ» տեղափոխվելուն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031