Բերանը կարած 28-ամյա ցուցարարը հիվանդանոցից վերադարձել է Ազատության հրապարակ. news.am
Նախօրեին Ազատության հրապարակում ի նշան բողոքի բերանը կարած 28-ամյա Հովհաննես Կարապետյանի բերանի կարերը հեռացրել են: Երիտասարդը քիչ առաջ դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նախորդ օրվանից հացադուլ սկսած ակտիվիստ, «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, ով նշեց, որ Հովհաննես Կարապետյանը վերադարձել է Ազատության հրապարակ եւ միացել նստացույցի մասնակիցներին:
«Կարերը հեռացրել են, ամեն ինչ նորմալ է: Նա այս պահին Ազատության հրապարակում է»,- ասաց Սանասարյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



