Բաժիններ՝

Ի՞նչն էր Արեշում դաժան սպանության պատճառը. Մանրամասներ. news.am

Նոր Արեշում երեկ հնչած կրակոցների եւ Վաղարշակ Ասոյանի սպանության գործը բացահայտվել է: NEWS.am-ի տեղեկություններով՝ գործով Բավրայի անցակետից երեկ ձերբակալվել է 38-ամյա Գագիկ Ղ.-ն, իսկ նրա մեքենան եւ զենքն էլ հայտնաբերել են Նոր Նորքի 9-րդ զանգվածում:

Կայքի տեղեկություններով՝ ձերբակալվածը արտերկրում բիզնեսով է զբաղվում, Սանկտ-Պետերբուրգում սննդի կետեր ունի, ամուսնացած է, ունի երեխաներ: Նա սպանվածի հետ հին ծանոթ է:

Վաղարշակ Ասոյանն էլ 2 ամիս է, ինչ Հայաստանում է, նա Բելգիայում ինչ-որ բիզնեսներ ունի եւ հենց այդպես է ծանոթացել Գագիկ Ղ.-ի հետ: Սպանության հնարավոր պատճառները բազմաշերտ են, երկու գործարարները գումարային խնդիր են ունեցել:

Դրանից բացի՝ տարիներ առաջ նրանց միջեւ թեժ վիճաբանություն է եղել՝ լի վիրավորանքներով եւ հայհոյանքներով: Սա Գագիկ Ղ.-ն կուլ չի տվել, եւ ահա, տարիներ հետո, գալով Հայաստան եւ իմանալով, որ Վաղարշակ Ասոյանը եւս Երեւանում է, որոշել է վրեժ լուծել նրանից: Երեւանում եւս նրանք հանդիպել են, նորից վիճաբանել, ինչից հետո էլ եղել է սպանությունը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս