Բաժիններ՝

Պետդեպը հրապարակել է հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունը

ԱՄՆ Պետդեպը հրապարակել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային շուրջ 3 հազար նամակագրությունները, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Էլեկտրոնային նամակագրությունը ընդգրկում է 2009 թվականի մարտից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը, երբ Քլինթոնն արդեն մեկ տարի է, ինչ ԱՄՆ պետքարտուղարն էր: Նամակագրության մեծ մասը առօրյա իրադարձությունների են վերաբերում, ներառյալ հեռախոսազանգեր՝ կապված արտաքին հարաբերությունների հարցերի կարգավորման հետ:

Որոշ էլեկտրոնային նամակներ հրապարակել է ամերիկյան Los Angeles Times պարբերականը: Նամակագրությունում կան նաև Հայաստանին ու Թուրքիային վերաբերող նամակագրություններ, որտեղ երևում է 2009թ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ԱՄՆ-ի դերակատարությունը՝ ուղղված երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:

Davu կատեգորիայում կան որոշ նամակներ՝ ուղղված Թուրքիայի ներկայիս վարչապետ Ահմեդ Դավութօղլուին, ով այդ տարիներինն երկրի արտաքին գործերի նախարարն էր:
Նամակագրություններում Քլինթոնը դիմում է թուրք ու հայ դիվանագետներին՝ առաջարկելով զանգահարել ու քննարկել հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցերը:

Կարդացեք նաև

1

2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս