Բաժիններ՝

Դուգլաս Կոստան «Բավարիայում» է, 160 մլն եվրո՝ Մյուլլերի համար, և տրանսֆերային այլ նորություններ

Նաթանիել Կլայնի, Ջեքսոն Մարտինեսի և Միրանդայի տրանսֆերների մասին վերջապես պաշտոնապես հայտարարվեց:

Նաթանիել Կլայնը դարձավ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ:

«Լիվերպուլը» հաստատեց, որ «Սաութհեմփթոնից» Կլայնի տեղափոխությունը վերջնականապես ավարտվեց: Տրանսֆերի արժեքը կազմել է 12,5 մլն ֆունտ: Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը հաջողությամբ անցել է բուժզննությունը «կարմիրների» մարզաբազայում և ստորագրել է երկարաժամկետ պայանագիր:

«Շատ ուրախ եմ, որ այսպես ստացվեց: Դա ուղղակի երազանք է՝ գալ «Լիվերպուլ»` այդպիսի պատմությունով ակումբ, և խաղալ նրա կազմում: Չեմ կարողանում համբերել մինչև մրցաշրջանի սկիզբը»,- հայտարարել է Կլայնը:

Դուգլաս Կոստան տեղափոխվեց «Բավարիա»:

Մյունհենցիները վճարել են բրազիլացու համար 30 մլն եվրո:

««Շախտյորը» շնորհակալություն է հայտնում Դուգլասին` այն ժամանակի համար, որը նա անց է կացրել թիմում և ցանկանում է հաջողություններ նոր ակումբում»,- հայտարարել է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Կոստան «Շախտյորի» կազմում նվաճել է Ուկրաինայի չեմպիոնի 5 տիտղոս, Երկրի 3 գավաթ և 4 Սուպերգավաթ:

«Ատլետիկոն» Ջեքսոն Մարտինեսի համար վճարել է 35 մլն եվրո:

Իսպանական ակումբն ակտիվացրել է կոլումբիացու պայմանագրի հետգնման կետը 35 մլն եվրոյով: Այդ մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Վերջին 3 մրցաշրջաններում Մարտինեսը ճանաչվել է Պորտուգալիայի չեմպիոնատի լավագույն ռմբարկու, որն այժմ սպասվում է նրանից Իսպանիայում:

«Ինտերը» հայտարարել է Միրանդայի տրանսֆերի մասին:

Երեքշաբթի Միրանդան հաջողությամբ անցել է բուժզննությունը, իսկ չորեքշաբթի պայմանագիր է ստորագրել «Ինտերի» հետ: Ներաձուրիների պաշտոնական կայքը գործարքի գինը չի ճշտում: Միրանդան «Ատլետիկոյի» կազմում խաղացել է 2011-ից:
Մադրիդցիների կազմում բրազիլացին հաղթել է Պրիմերան, Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը, ինչպես նաև Եվրոպայի լիգան և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:

Եվ էլի:
«Սթոք Սիթին» և «Ինտերը» համաձայնության են եկել Ջերդան Շաչիրիի տեղափոխության հարցում:
Bild պարբերականի տեղեկությամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» մյունհենյան «Բավարիային» առաջարկել է 160 մլն եվրո՝ Թոմաս Մյուլլերի համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս