 
                        Պետեր Չեխն «Արսենալի» ֆուտբոլիստ է
 
                                    Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կյաքը հայտնում է, որ ակումբը ձեռք է բերել լոնդոնյան մյուս ակումբի՝ «Չելսիի» դարպասապահ Պետեր Չեխին: Չեխն ակումբի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր:
«Չելսիի» պաշտոնական կայքը շնորհակալություն է հայտնել Չեխին ակումբում անցկացրած 11 տարիների համար: Պետեր Չեխը «Չելսիում» 11 տարիների ընթացքում նվաճել է 15 տիտղոս:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Չեխի տեղափոխությունը «զինագործների» կազմ: Նա ասել է, որ Չեխին ձեռք բերելը շատ կարևոր է և միանշանակ կուժեղացնի ակումբի կազմը:
«Երկար տարիներ հիացել եմ Չեխով և շատ ուրախ եմ, որ նա տեղափոխվել է «Արսենալ»: Նա բազմիցս ապացուցել է, որ հանդիսանում է աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը»,- նշել է Վենգերը:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        