Բաժիններ՝

Marchesa բրենդը ներկայացրել է իր կրուիզային հավաքածուն

Marchesa բրենդի դիզայներներ Ջիորջինա Չափմենն ու Քարեն Քրեյգն օրերս ներկայացրել են իրենց նոր՝ 2016 թվականի կրուիզային հավաքածուն. այդ ապրանքանիշի ավանդույթներին համաձայն՝ կանացիություն, էլեգանտություն ու զգայունություն, հայտնում է ELLE-ը:

Այս անգամ դիզայներներին ոգեշնչել է Մարոկկոյի բուսական աշխարհը:

Դիզայներները չեն հետևել ինչ-որ միասնական տրենդի՝ ստեղծելով երեկոյան զգեստների բազմաթիվ տարբերակներ: Այստեղ կան և փքուն փեշերով երկար զգեստներ, թե ջրահարսի սիլուետներ, թե մինչև ծունկն իջնող, մարմինը կիպ գրկող մոդելներ, թե մինիներ:

Նույն օրը Marchesa-ն ներկայացրել է իր երկրորդ՝ ավելի դեմոկրատական շարքը՝ Notte-ը: Ոգեշնչված նույն Մարոկկոյից, դիզայներներն օգտագործել են մարոկկոյական գույներ, ավելի հասարակ ձևվածքի զգեստներ: Զգեստների մեծ մասը տաք գունային գամմայով է՝ մարմնագույն, փղոսկրե:

CIGMLscUcAAPELp

marchesa-resort-2013

Marchesa-Resort-2016-Collection03

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս