Այս հզոր դեղամիջոցը կչեզոքացնի քիմիաթերապիայի վատ ազդեցությունը
Healthylifetricks կայքը ներկայացնում է մի դեղամիջոց, որը բժիշկները խորհուրդ են տալիս թույլ իմունիտետ ունեցող մարդկանց:
Բնական այս դեղամիջոցը հարուստ է ակտիվ բաղադրիչներով, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել վատ հիվանդությունների դեմ: Այնուամենայնիվ, այս դեղամիջոցը կարող են օգտագործել նաև բոլոր նրանք, ովքեր առողջ են:
Բաղադրություն
- Կես լ կիտրոնի հյութ
- 1 կգ մեղր
- 350գ քունջութի մածուկ
- 250գ նուշ
- 250գ ընկույզ
- 250գ կաղին
- 250գ քունջութի սերմեր (աղացած)
- 10գ դարչին և 10 գ աղացած մշկընկույզ
- 30մլ պրոպոլիս
Բոլոր բաղադրիչները պետք է խառնել իրար:
Դեղամիջոցը հրաշալի արդյունք է ապահովում: Քաղցկեղ ունեցող հիվանդները քիմիաթերապիայի սկզբում պետք է մեծ քանակությամբ օգտագործեն այս դեղամիջոցից՝ օրական 4 ճ/գ:
- Առաջին գդալը՝ առավոտյան՝ դատարկ ստամոքսին:
- Երկրորդ գդալը՝ նախաճաշից 2 ժամ անց
- Երրորդ գդալը՝ ճաշից 2 ժամ անց
- Եվ վերջին գդալը՝ երեկոյան քնելուց առաջ:
Երբ զգաք, որ իմունային համակարգն ամրապնդվել է, կարող եք շարունակել բուժումը, սակայն չափաքանակի կիսով չափ:
Նման չափաբաժնով կարող են օգտագործել նաև բոլոր նրանք, ովքեր կատարյալ առողջություն ունեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը