Բաժիններ՝

Ռուբեն Հախվերդյանը Բաղրամյան պողոտայում է. «Ոնց որ մեկին բռնաբարած լինեն, ասի՝ ինչի՞ էս կողմից էլ ինձ բռնաբարեցիք»

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ նստացույց և բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների մոտ էր եկել երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը: Նրան չեն զարմացնում հանրահավաքների աննախադեպ չափերը. «Լավ էլ նախադեպ են»,- ասում է նա:

168.am-ի և tert.am-ի հետ զրույցում Ռ. Հախվերդյանը հայտարարեց, որ պետք է նախագահին իմպիչմենտի ենթարկել: Ըստ նրա՝ դրսից պետք է անկախ մարդիկ գան, որպեսզի տեղեկացնեն, թե հայ պաշտոնյաները որքան ունեցվածք ունեն դրսում:

«Աբողջ ղեկավարությանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկել: Ինչպե՞ս է այդ մեխանիզմը գործելու՝ ես չգիտեմ, բայց բոլորը թաթախված են կրիմինալի մեջ, նրանց վրա՝ հա՛մ արյուն կա, հա՛մ միլիարդներ կան, այդ ամենը ինչպե՞ս են մարսելու՝ ես չգիտեմ»,- ասաց նա:

Ռ. Հախվերդյանը կարծում է՝ «մեր գրպանները վաղուց են դատարկել, սա էլ ավելացրին»: Նրա համոզմամբ՝ այս պայքարը վաղուց պետք է սկսվեր:

«Եթե առաջին նախագահը միլիարդատեր է, երկրորդը միլիարդատեր է, դրանք պատասխան պետք է տա՞ն է, թե՞ ոչ»,- հայտարարեց Ռ. Հախվերդյանը:

168.am-ի հարցին՝ բայց ժողովուրդն ինչպե՞ս պետք է հասնի նրան, որ նրանք պատասխան տան, Ռ. Հախվերդյանն այսպես պատասխանեց. «Ոնց որ մեկին բռնաբարած լինեն, ասի՝ ինչի՞ էս կողմից էլ ինձ բռնաբարեցիք: Ես վաղուց էի սպասում, որ սա լիներ, քանի որ երիտասարդները էներգիա ունեն՝ գան կանգնեն այս անասունների առաջ»:

Հարցին էլ՝ Դուք ի վիճակի՞ եք 7 դրամ ավել վճարել էլեկտրաէներգիայի համար, Ռ. Հախվերդյանն այսպես արձագանքեց. «Այդ հարցը կնիկս է լուծում, չգիտեմ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս