Միջադեպ՝ Բաղրամյան պողոտայում
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում նստացույց և բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների և մի քանի քաղաքացիների միջև ընդհարում տեղի ունեցավ։ Երկու կին ակտիվիստներին հորդորում էին շշեր նետել ոստիկանների վրա և նրանց հետ կոպիտ վերաբերվել։ Ակտիվիստներն այդ կանանց սադրիչներ անվանեցին և դիմեցին ոստիկաններին, որպեսզի նրանց հեռացնեն Բաղրամյան պողոտայից։ Կանայք ասում էին որ իրենք խրախուսում էին ակտիվիստների շարժումը, ուղղակի կարծում էին, որ պետք չէ այդքան մեղմ ճանապարհով գործել։ Սակայն ակտիվիստների խոսքով՝ իրենք չտրվեցին սադրանքների։