«Սա չի նշանակում, որ մենք մերժել ենք Սերժ Սարգսյանին, այլ Սերժ Սարգսյանն է մերժել մեզ». ակտիվիստ
«Մենք իշխանափոխության համար չենք եկել, մենք եկել ենք հոսանքը չթանկացնելու համար»,- քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ անցկացվող նստացույցի և բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներից մեկը:
Նա նաև նշեց, որ իրենց չի հետաքրքրում, թե ինչ քաղաքական խաղերի մեջ կմտնեն իշխանությունները, իրենք քաղաքական պահանջներ չեն ներկայացնում:
Խոսելով այն մասին, թե ինչու նախաձեռնության կազմակերպիչները չհանդիպեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, պարզաբաեց, որ իրենք ասել էին` պատրաստ կլինեն հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, եթե ուղիղ եթեր կապահովվի և և ժողովուրդն իրենց կսպասի Բաղրամյան 26-ում: Ըստ ակտիվիստի, սակայն իրենց պայմանները հայտնելուց 5 րոպե հետո ՀՀ նախագահը մերժել է այդ պայամանների ներքո
հանդիպել նրանց հետ:
«Սա չի նշանակում, որ մենք մերժել ենք Սերժ Սարգսյանին, այլ Սերժ Սարգսյանն է մերժել մեզ»,- հայտարարեց նա: