Արմեն Հարությունյանն ընտրվել է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր ընտրվել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր: Արմեն Հարությունյանը ստացել է ձայների մեծամասնությունը:
Նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատարանում ՀՀ դատավորի պաշտնում ընտրվել է 9 տարի ժամկետով: Պաշտոնը պետք է ստանձնի ընտրվելուց ոչ ուշ, քան երեք ամիս անց:
Նշենք, որ այժմ Արմեն Հարությունյանը զբաղեցնում է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի պաշտոնը: