Ցուցարարները շարժվեցին Բաղրամյան 26. պահանջներն ավելացել են
Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները որոշեցին երթով շարժվել Բաղրամյան պողոտա: Նրանք այս պահին Թումանյան փողոցով շարժվում են դեպի Բաղրամյան փողոց:
Ակտիվիստները հայտարարեցին, որ իերնք պահանջում են կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ ՀԾԿՀ որոշումը, ազատ արձակել կալանավորված ցուցարարներին և հարուցված քրեական գործերը փակել: