Բաժիններ՝

Միջազգային որոշ լրատվամիջոցներ տեղեկատվական պատերազմ են սկսել Հայաստանի «ինֆորմացիոն» դաշտում. Հրանտ Մելիք–Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս գիշեր Երևանում տեղի ունեցած իրադարձությունների մասին միջազգային մամուլի հրապարակումներին եմ հետևում և վտանգավոր տենդենց նկատեցի: Պարզվում է՝ ուկրաինական և ռուսական որոշ լրատվամիջոցներ տեղեկատվական պատերազմ են սկսել Հայաստանի «ինֆորմացիոն» դաշտում: Առաջինները փորձում են Մայդան «կառուցել» այստեղ (անգամ ցույցերին արդեն անուն են տվել՝ Тарифный Майдан), երկրորդները՝ զսպել հակառուսական տրամադրությունների հնարավոր աճը: Պետք է միայն տեսնեք, թե տարբեր սոցիալական ցանցերում ոնց են փորձում մեզ ներքաշել իրենց՝ արդեն իսկ լիարժեք ընթացք ստացած թշնամությանը: Դե ադրբեջանցիներն էլ, բնականաբար, կողքից կրակի վրա յուղ լցնող են աշխատում:

Ստեղծված իրավիճակն առանձնահատուկ լրջություն և ուշադրություն է պահանջում: Չի կարելի թույլ տալ, որ ուկրաինացիները, ռուսները և չգիտեմ թե էլ ովքեր կարողանան ներազդել բողոքի ելած հայ քաղաքացիների ուղեղի ու գործունեության վրա: Այս հարցում բոլորս շատ անելիքներ ունենք ու զգոնության կոչ եմ անում: Մեր խնդիրները մեզ լիովին բավարար են, օտարների սադրանքները հնարավորինս շուտ կանխել է պետք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս