Ֆինանսական համագործակցության՝ արտոնյալ վարկի և դրամաշնորհի համաձայնագիրն ընդունվեց 78 կողմ ձայներով

Ազգային ժողովն այսօր ավարտեց նաև երկրորդ արտահերթ նստաշրջանը: Օրակարգում «2014թ. համար ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրն էր: Այն ընդունվեց 78 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:

Հիշեցնենք, որ գերմանական Վերականգնման վարկերի բանկի կողմից (KfW) ՀՀ կառավարությանը հատկացվելու է 205 մլն եվրո արտոնյալ վարկ և 4.9 մլն եվրո դրամաշնորհ:

Նախքան քվեարկությունը ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ հենց այս վարկի համար փոփոխվեց պետական վարկը և հնարավորություն ստեղծվեց նոր պարտքեր ներգրավելու:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն իր հերթին հակադարձեց, որ որևէ այլ նպատակ ու միտում չկար պարտքը փոփոխելու և միայն դասակարգման խնդիր էր. «Եթե կա այլ խնդիր, ես պատրաստ եմ պատասխան տալ»:

Տեսանյութեր

Լրահոս