Բաժիններ՝

«3 ժամվա ընթացքում բոլոր երիտասարդներն ազատ կարձակվեն». Հեղինե Բիշարյան

Քիչ առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ ավարտվեց խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակից ցուցարարներին Ոստիկանության կողմից բերման ենթարկելու հետ կապված խորհրդակցությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարները, բացի Հայ ազգային կոնգրեսից (ՀԱԿ):
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «շատ կառուցողական» բնորոշեց հանդիպումը և հայտարարեց, որ 3 ժամվա ընթացքում բոլոր երիտասարդներն ազատ կարձակվեն:

«Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ) ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ առաջնահերթ խնդիրն այն է, որ քաղաքացիները բաց թողնվեն: Նա կարևորեց, որ պայքարող շարժումը կուսակցականացված չէ, ու նշեց, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի քաղաքացիական հասարակությունը չկոտրվի, իմանան, որ խնդրի դեպքում կարող են պայքարել ու արդյունքի հասնել:

Ըստ նրա՝ փաստորեն, սակագնի բարձրացման շուրջ հանրային քննարկումները բավարար չեն եղել ու ավելի լայն քննարկումներ պետք է անել:

Պատգամավորները նշեցին, որ իրենց գործընկերներից ոմանք գնացել են քաղմասեր՝ հետևելու, որ ճնշումների չենթարկեն բերման ենթարկվածներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս