Հոսանքի թանկացման դեմ հավաքը ցրելիս 237 քաղաքացի է բերման ենթարկվել
Հոսանքի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների հավաքը ցրելու ընթացքում ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 237 քաղաքացի: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Դեռևս չի հաղորդվում՝ նրանցից քանիսն են ազատ արձակվել, արդյոք նրանց նկատմամբ վարչական իրավավախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմվել, թե կատարվում են այլ գործողություններ:
Նշենք, որ այսօր մոտ 5:30-ի սահմաններում ոստիկանությունը ցրել է հավաքը: Կան տուժածներ: