Բաժիններ՝

«Կադրերի բաժին N 168»-ում Զավեն Բոյաջյանն է. «Իդա» («Ida»)

168.am-ը մեկնարկում է նոր խորագիր` «Կադրերի բաժին N 168», որ կինոսիրող ընթերցողների համար յուրահատուկ ուղեցույց կդառնա` ի՞նչ ֆիլմ դիտել այսօր կինոփնտրտուքների մեջ։ Շաբաթը երկու անգամ` դժվարհաղթահարելի երկուշաբթիներին ու weekend-ներին ընդառաջ` ամեն ուրբաթ, տեղական կինոյի հայտնիները, պարզապես կինոմանները, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչները, ինչպես նաև համաշխարհային կինեմատոգրաֆի հռչակավոր դեմքերից շատերը 168.am-ի էջերից ձեզ կառաջարկեն իրենց նախընտրած ֆիլմերի անունները, ձեզ հետ կկիսվեն այդ ֆիլմերից ստացած տպավորություններով, կպատմեն` ինչո՞ւ են առաջարկում նայել հենց այդ ֆիլմը։

KADR-03Դուք բացառիկ հնարավորություն կունենաք նայելու այն, ինչ առաջարկում են այդ աշխարհի գլխավոր խաղացողները։ Հնարավորություն կունենաք 168.am-ում կարդալու նրանց մեկնաբանություններն իրենց իսկ առաջարկած ֆիլմերի մասին, կիսելու նրանց հետ ձեր կինոնախընտրություններն ու տպավորությունները։Այսպիսով` «Կադրերի բաժին N 168-ը» մեկնարկում է կինոքննադատ, թարգմանիչ ԶԱՎԵՆ ԲՈՅԱՋՅԱՆԻ ընթերցողներին առաջարկած օսկարակիր` «Իդա» (լեհ.` Ida), ռեժիսոր Պավել Պավլիկովսկու 2013 թվականին նկարահանված լեհական դրամատիկ ֆիլմով։

Ida-kino

download

Կարդացեք նաև

11639642_10202974378159136_1709365418_o

11650495_10202974379079159_1632862457_n

Գլխավոր դերակատարներն են Ագաթա Տշեբուխովսկայան (առաջին դերը ֆիլմում) և Ագաթա Կուլշան։ Կինոքննադատների մեծ մասի կարծիքով այն ճանաչվել է տարվա 10 լավագույն ֆիլմերից մեկը, արժանացել է բազում մրցանակների, այդ թվում` «Օսկարի»` «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։

Զավեն Բոյաջյանն ընթերցողներին առաջարկած իր ֆիլմի մասին գրում է. «Լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Իդա»-ն (2013) վերջերս իմ տեսած ամենատպավորիչ ֆիլմն է, որն արժանի է անպայման դիտվելու, որովհետև.

ա) թեկուզև այս տարի արժանացավ «Օսկարի» և այլ կարևոր մրցանակների, բայց այն ֆիլմերից չէ, որոնք նկարահանվում են մրցանակների ակնկալիքով ու համապատասխան չափորոշիչներով, այլ ճիշտ հակառակը, համեստ ու անհավակնոտ գործ է,

բ) «Իդա»-ն անդրադառնում է Երկրորդ աշխարհամարտի և Ողջակիզման բազմիցս արծարծված թեմային, բայց դրա հետ մեկտեղ` զարմանալիորեն թարմ է ու ինքնօրինակ,

գ) սև-սպիտակ, ասկետիկության աստիճանի ժուժկալ ֆիլմ է, բայց արտասովոր նրբաոճ, կինեմատոգրաֆիականորեն էսթետիկ ապշելու աստիճանի,

դ) «Իդա»-ն կարող է բյուրեղացած բանաձև կամ օրինակելի նմուշ որակվել, թե ինչպես կարելի է կինոյում կամ արվեստում արտակարգ զուսպ ու սակավախոս լինել, բայց նույնքան խորաբովանդակ ու դրամատիկ` միևնույն ժամանակ,

ե) Պավլիկովսկու ֆիլմն այնպիսի գործ է, որը հանդիսատեսին ստիպում է ծնոտները գործի դնելու փոխարեն` ուղեղի ծալքերին ու սրտին ապավինել»։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ`

168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։

Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս