Անջելինա Ջոլին Թուրքիայում այցելել է սիրիացի փախստականներին
Հոլիվուդյան դերասան, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին երեկ իր ավագ դստեր՝ 9-ամյա Շայլոյի հետ այցելել է Թուրքիայի հարավարևելյան մասում գտնվող սիրիացի փախստականների ճամբարներ, հայտնում է dailymail.co.uk-ը:
40-ամյա աստղը մամլո ասուլիս է տվել, որտեղ նշել է, որ ներկայում աշխարհը ապրում է վերադասավորումների, մեծաթիվ տեղափոխությունների դարաշրջան:
Նրա խոսքով՝ նախկինում երբեք այսքան շատ մարդիկ իրենց չեն ենթարկվել տեղափոխությունների ու չեն ոտնահարվել նրանց իրավունքները: Աշխարհում մոտավորապես 59.5 մլն մարդ է տեղահանվել իրենց տներից, ասել է Ջոլին՝ վկայակոչելով անցած շաբաթ հրապարակված զեկույցը:
Ջոլիի այցը կատարվել է Փախստականների միջազգային օրվա կապակցությամբ:
Հիշեցնենք, որ դերասանուհին ու ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսը ավելի վաղ հանդիպել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: