Բաժիններ՝

Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը պաշտոնից հեռացվել է

Գերագույն ռադան այսօր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկով հեռացրել է պաշտոնից Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոյին, հայտնում է RIA Novosti-ն:

Որոշման օգտին այսօր կայացած Ռադայի նիստում քվեարկել է 248 խորհրդարանական անհրաժեշտ 226 ձայնի փոխարեն:
Նալիվայչենկոն Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարում է անցած տարվա փետրվարից: Նա գլխավորել էր գերատեսչությունը նաև 2006-2010թթ.: 2012-ին նա ընտրվել էր Գերագույն ռադայի պատգամավոր Վիտալի Կլիչկոյի կուսակցությունից:

Ուկրաինական ԶԼՄ-ները գրել են, որ նրան պաշտոնից հեռացնելու պատճառը եղել է Ազգային անվտանգության ծառայությունում կոռուպցիայի դրսևորումներն ու ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի Հանրապետություններում մաքսանենգ հոսքերը:
Որոշ պատգամավորներ հայտնել են, թե նրան առաջարկվել է ղեկավարել արտաքին հետախուզության ծառայությունը կամ եվրաինտեգրման արցով փոխվարչապետի պաշտոնը: Վերջին տեղեկությունների համաձայն՝ Նալիվայչենկոն հրաժարվել է բոլոր առաջարկներից ու հայտարարել քաղաքականությամբ զբաղվելու մտադրության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս