Մոսկվայում այսօր հրաժեշտ տվեցին Ժաննա Ֆրիսկեին
Մոսկվայում այսօր վերջին հրաժեշտ տվեցին ռուսական էստրադայի երգչուհի Ժաննա Ֆրիսկեին: Նրան իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել հայտնի անձինք, երգիչներ, հասարակ քաղաքացիներ: Լուսանկարիչների օբյեկտիվում են հայտնվել երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, դիզայներ Սերգեյ Զվերևը:
Հիշեցնենք, որ երգչուհու հուղարկավորությունը տեղի կունենա Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը: