Բաժիններ՝

Կիեւում ձերբակալվել են լրագրող Օլես Բուզինայի սպանության կասկածյալները

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է Կիևում լրագրող Օլես Բուզինայի սպանության մեջ կասկածվող 2 անձի ձերբակալության մասին: Այս մասին ասվում է գերատեսչության կայքում:

Նշենք, որ Կիևի 25 ու 26-ամյա բնակիչները ձերբակալվել են հունիսի 18-ին «Դիտավորյալ սպանություն» հոդվածի հատկանիշներով: Որոշվում է նրանց կալանքի տակ վերցնելու հարցը:

Հիշեցնենք, որ լրագրող Օլեգ Բուզինան գնդակահարվել էր այս տարվա ապրիլի 16-ին Կիևի իր տան բակում: Ավելի ուշ նրա մարմնից հայտնաբերվել էր հինգ փամփուշտ, սակայն միայն գլխին ստացած հարվածն էր եղել մահացու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս