ՀԾԿՀ-ի մոտից բերման է ենթարկվել 6 քաղաքացի. ոստիկանություն

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտից բերման է ենթարկվել 6 քաղաքացի: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Նրանց նկատմամբ արձանագրություն է կազմվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

 

Տեսանյութեր

Լրահոս