Բաժիններ՝

ՀԾԿՀ անդամները միաձայն քվեարկեցին էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով բարձրացնելու հարցը

ՀԾԿՀ անդամները միաձայն քվեարկեցին էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով  բարձրացնելու հարցին:

Նախքան այդ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ չպետք է քննարկել կասեցման հայտը՝ «դրսի ու ներսի պահանջը սա է»` գործն ուղարկել դատախազություն:

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ ընկերությունում տեղի ուենցած թալանը իրենք իրենցից են գողացել, իրենց շահույթից են գողացել ու սեփականատերը պետք է որոշի՝ ինչ անել աշխատողների հետ:

Նա ընթերցեց ՀԷՑ-ի ղեկավար Եվգենի Բիբինի նամակը, որում նշվում է, որ ընկերությունը չի կարող երաշխավորել մատակարարվող էլեկտրաէներգիայի որակին և հուսալիությանը ներկայացվող անհրաժեշտ պահանջների բավարարումը, ինչպես նաև՝ ապահովել մատուցվող ծառայության որակի բարելավմանն ու պահպանմանն ուղղված անհրաժեշտ ներդրումների իրականացումը, և եթե ՀԾԿՀ-ն ընդամենը 6.93 դրամով թանկացնելու որոշում կայացնի, ապա իրենց ընկերությունը կդիմի հանձնաժողովին՝ «լիցենզավորված գործունեության իրականացման հնարավորությունը քննարկելու նպատակով»:

«Վերջում էլ «հարգանքներով» է գրել»,- հեգնանքով նկատեց Ռ.Նազարյանը ու հավելեց, որ ՀԾԿՀ-ն «չհասկացված» է:

Ռ.Նազարյանը վստահեցրեց, որ, իհարկե, իրենց համար դժվար է սակագնին կողմ քվեարկել, որովհետև յուրաքանչյուր ընտանիքի վրա բեռ է դառնում: Նա նշեց, որ յուրաքանչյուրը պետք է իրեն վերապահված գործառույթը կատարի և անդառնալի ու անշտկելի իրավիճակ չստեղծվի:

Ռ.Նազարյանը ակցիայի մասնակից Վահագն Մատինյանին առաջարկեց աշխատանքային խումբ ստեղծել, որին կընդունեն ու ամեն օր կքննարկեն նրանց բարձրացված հարցերը՝ մինչև «հասկացվեն»:

ՀԾԿՀ անդամների քվեարկությունն ընդունվեց «ամոթ» և «դավաճաններ» վանկարկումներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս