Բաժիններ՝

Բացառիկ. LifeNews-ը հրապարակում է Համբուրգում Ժաննա Ֆրիսկեի բուժման առաջին կադրերը

LifeNews-ի տրամադրության տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ երգչուհի Ժաննա Ֆրիսկեն իր ընտանիքով ուղևորվում է Համբուրգի կլինիկա: Էքսքլյուզիվ կադրերը խմբագրության տրամադրության տակ են հայտնվել դեռևս երգչուհու առողջական վիճակի վատթարացման մասին լուրերից 2-3 ամիս առաջ:

Տեսանյութը նկարահանվել է 2013թ. հոկտեմբերին, երբ նա ընտանիքով առաջին անգամ ոտք է դնում եվրոպական ամենաառաջատար կլինիկաներից մեկը:
Տեսանյութը նկարահանելուց ամիսներ առաջ նա դադարել էր երևալ հանրության մեջ ու նոր լուսանկարներ տեղադրել սոցցանցերում, սակայն նրա գործընկերներն ու երկրպագուները կարծում էին, թե երիտասարդ մայրիկը ծննդաբերությունից հետո վերականգնում է ուժերը:

Ժաննայի ծանր հիվանդության բուժումը սկսվել էր հենց Համբուրգի «Էպպենդորֆ» կլինիկայում: Երգչուհին կլինիկա էր ուղևորվել մոր, ամուսնու՝ Դմիտրի Շեպելյովի ու որդու՝ Պլատոնի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս