Մեսսին, Ռակիտիչը և «Բարսելոնայի» ևս 4 ֆուտբոլիստ ընդգրկվել են Պրիմերայի խորհրդանշական հավաքականի կազմի մեջ
Մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Լուիս Էնրիկեն: Չեմպիոնատի լավագույն դարպասապահ է ճանաչվել «Բասելոնայի» կիպեր Կլաուդիո Բրավոն, ով Լա Լիգայի 37 խաղում բաց է թողել ընդամենը 19 գնդակ:
Պաշտպանական գիծը կազմել են Խորդի Ալբան, Ժերար Պիկեն, Դանի Ալվեշը, ինչպես նաև «Վալենսիայի» պաշտպան Նիկոլաս Օտամենդին, ով խփել է 6 գնդակ:
Կիսապաշտպանության գծում հայտնվել են Իվան Ռակիտիչը` «Բարսելոնայից», «Ռեալի» ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը և Գժեգոժ Կռիխովյակը` «Սևիլիայից»:
Պրիմերայի լավագույն հարձակվողների ցուցակում են Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն, ինչպես նաև «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրոզմանը, ով խփել է 22 գնդակ:
«Բարսելոնան» Լա Լիգայում հաղթել է 30 խաղում, 4 անգամ խաղացել է ոչ ոքի և 4 անգամ պարտվել է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը