Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի դիմումը բավարարվել է
Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի դիմումը բավարարվել է։ 168.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ նրանք պատիժը կկրեն կիսափակ ռեժիմով՝ խցային պայմաններում։
Նշենք, որ Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը դատապարտվել են նույն քրեական գործի շրջանակներում, մեղավոր են ճանաչվել խուլիգանության կատարման մեջ։