Վարունգի հայտնի և գաղտնի առանձնահատկությունների մասին

Արդյո՞ք ձեզ հայտնի է, որ վարունգի մեջ լուծված են քիմիական տարրեր, որոնք լավացնում են տեսողությունը, ունեն հակաբիոտիկ, հակաուռուցքային, նիհարեցնող, արյան թթվայնությունը կարգավորող հատկություններ։

Վարունգը եզակի բույսերից է, որի պտուղը մարդն ուտում է խակ վիճակում։ Բնության մեջ հանդիպող տեսակները կարող են ունենալ տարբեր ձևեր և դառնահամ են։ Վարունգի բոստանային տեսակները ստացվել են հարյուրամյակների ընթացքում մարդու քրտնաջան աշխատանքի շնորհիվ (Տե՛ս, «Հնամենի բուժարարը» «168 Ժամ». 30.04.213թ.)։

Փորձենք հասկանալ, թե ի՞նչ հայտնի և գաղտնի հատկություններ ունի վարունգը, և ի՞նչ նոր բացահայտումներ են արել ուկրաինացի գիտնականները։

Վարունգը կարող է արծաթ կուտակել
Այս դեպքում հայաստանյան տեսակները շահեկան դիրքերում են, քանի որ մեր հայրենիքի ընդերքում արծաթ կա։

Կարդացեք նաև

Կարծում են, որ 100 գ վարունգի մեջ կարող է պարունակվել մինչև 6 միկրոգրամ Ag։ Դա օրգանիզմի մեկ օրվա պահանջարկի մոտ 86 տոկոսն է։ Պարզվում է, որ սամիթը նույնպես կարողանում է կլանել որոշ քանակի Ag` 2,6 մկգ կամ 27 %։
Մինչև հակաբիոտիկների հայտնաբերումն արծաթը լայնորեն օգտագործվել է` որպես հակաբակտերիալ միջոց (Տե՛ս, «Կյանքի կենարար ջրերը», «168 Ժամ», 01.11.2012թ.)։

Վարունգը լյուտեինի, զեակսանտինի շտեմարան է
Սրանք կարոտինային նյութեր են, որոնք կուտակվում են աչքերի հյուսվածքներում և պաշտպանում են աչքերի ցանցաթաղանթն արևի ճառագայթներից (Տե՛ս, «Կիվի. ճառագայթող աստղապտուղը» պայծառացնում է տեսողությունը (տեսանյութ), 168.am, 07.11.2013թ.)։

Հարյուր գրամ վարունգի մեջ պարունակվում է 23 մգ լյուտեին+զեակսանտին, որը մեկ օրվա պահանջարկի մոտ 385 %-ն է, կա նաև դդմիկում` 35, բադրիջանում` 15-30% (որքան մուգ է կեղևը` այդքան շատ է)։

Վարունգը խոչընդոտում է տղամարդկանց ճաղատությանը
Վարունգի մեջ պարունակվող բուսական ստերոլները (մոտ 26%), ըստ որոշ տվյալների, նպաստում են մազարմատների ամրությանը։

Ի դեպ, հայտնի են դեպքեր, որ օգնել է կոնյակը. պետք է ներմերսել խնդրահարույց հատվածին։

Տարտոնաթթու
Դանդաղեցնում է ածխաջրերի փոխակերպումը ճարպերի։ Կան սննդաբաններ, ովքեր խորհուրդ են տալիս ամիսը 1-2 օր ուտել միայն վարունգ` 2 կգ։

Կուկուրբիտացին
Անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում վարունգի մեջ սկսվում է արտադրվել բույսին բնորոշ պաշտպանիչ դառնանյութ, որը կոչվում է կուկուրբիտացին։ Դա վարունգի ժառանգական հատկանիշն է։ Արդեն մշակվել են գենետիկորեն մոդիֆիկացված տեսակներ, որոնց մեջ ժառանգական գենի ազդեցությունը շրջափակված է։ Կուկուրբիտացինի հատկություններն ուսումնասիրված են. ունի հակաուռուցքային, ենթաստամոքսային գեղձի, լյարդի, աղիների աշխատանքը կարգավորող ազդեցություն։ Կուկուրբիտացինը թունավոր չէ մարդու համար, տրոհվում է գոլ ջրի մեջ և, իհարկե, աղաջրում (տես allforchildren)։

Թթվային հավասարակշռության մասին

Այստեղ իրավիճակը միանշանակ չէ.
Ա. Վարունգի հյութը խթանում է աղաթթվի (HCl) արտադրությունը և այդ պատճառով հակացուցված է գաստրիտի, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի դեպքում։
Բ. Վարունգը բարձրացնում է արյան ալկալիությունը, ինչը, իհարկե, լավ է, սակայն հակացուցված է թունավոր հղիության, էնդոկրին համակարգի որոշ հիվանդությունների, միզամուղերի երկարատև օգտագործման դեպքում։
Նիտրատները բոլորովին չեն փոխում վարունգի արտաքին տեսքը։

Վահանագեղձի բարձր ֆունկցիա` տիրեոտոքսիկոզ
Խորհուրդ է տրվում խմել 50-ական մլ վարունգի հյութ` օրը 2-3 անգամ, կարելի է ավելացնել մի փոքր մեղր։

Հ.Գ. Այս ամենը կարող է հավաստի լինել միայն բնական պայմաններում մշակված մթերքի դեպքում

JuloՀ.Գ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

 

Տեսանյութեր

Լրահոս