Իրանի իշխանությունները պաշտոնապես ամուսնական կայք են գործարկել
                                    Իրանում պաշտոնապես գործարկվել է երկրի կառավարության կողմից հավանության արժանացած կայք, որը դրդում երիտասարդ տղամարդկանց ու կանանց ամուսնանալ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռեսուրսը, ինչպես հաղորդվում է, ծանոթությունների կայք չէ: Դա զույգերի ընտրության ավանդական պրակտիկա է, որը գոյություն ունի հասարակությունում և որը տեղափոխվել է ժամանակակից տեխնոլոգիական հարթակ՝ նպաստելու, որ միայնակ տղամարդիկ ու կանայք ամուսնանան սեփական նախաձեռնությամբ:
Կայքի փորձնական տարբերակը գործել է 1 տարի:
Ներկայում, երբ կայքը պաշտոնապես գործելու է, իրանական իշխանությունները իրենց առաջ նպատակ են դնում կազմակերպել 100 հազար ամուսնություն մոտակա 12 ամսում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    