Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման նորից ընթրել է Ռիհաննայի հետ
«Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվողին շաբաթ օրը տեսել են ամերիկացի հայտնի երգչուհու հետ ընթրելիս՝ վերջինիս՝ Սանտա-Մոնիկայում գտնվող սիրելի ռեստորանում:
Շաբաթ օրը Քարիմ Բենզեման և Ռիհաննան 4 ժամ անցկացրել են առանձնասենյակում և հեռացել են ռեստորանից առանձին-առանձին: Քարիմին և Ռիհաննային առաջին անգամ չէ, որ այս ամիս տեսել են միասին: Հունիսի սկզբին զույգն ընթրել է Նյու Յորքում, իսկ անցած հինգշաբթի նրանց տեսել են միասին ընկերների հետ` Լոս Անջելեսի հայտնի ակումբներից մեկում: Այդ ժամանակ Ռիհաննան թաքնվել է պապարացիներից` դուրս գալով ետնամուտքից: Իսկ ֆուտբոլիստը դուրս է եկել գլխավոր մուտքից. հայտնում է Daily Mail-ը:
Բարբադոսյան արմատներով ամերիկուհին բուռն հակում է ցուցաբերում սպորտսմենների նկատմամբ: 2009 թ. նա հանդիպում էր բասկետբոլիստ Ռաշարդ Լյուսի, իսկ երկու տարի անց բեյսբոլիստ Մեթ Կեմպի հետ: Վերջերս ամերիկյան լրատվամիջոցները շշուկներ էին արծարծում նաև Ռիհաննայի և Լեբրոն Ջեյմսի հարաբերությունների մասին:
Բենզեմայի ծանոթությունը «Գրեմիի» ութակի հաղթողի հետ տեղի է ունեցել անցյալ ամառ` 2014թ. Մունդիալի ժամանակ, երբ Ռիհաննան Թվիթերում իր կարեկցությունն էր արտահայտել Գերմանիայից Ֆրանսիայի պարտության կապակցությամբ:
Անցած մրցաշրջանում Բենզեման 46 պաշտոնական խաղերում խփել է 22 գոլ:
Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ գործում է մինչև 2019 թ. հունիս 30-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը