Wi-Fi-ը կարող են օգտագործել մարդկանց հաշվելու համար
![](https://168.am/wp-content/uploads/2015/06/wifi.jpg)
Հետազոտողները կարողացել են մշակել նոր մեթոդ, որը թույլ է տալիս հաշվել wi-fi-ի գոտում ընդգրկված մարդկանց մոտավոր թիվը, հայտնում է digitalpages.ru-ն:
Գիտնականները անկացրել էին մի շարք փորձեր, որոնց արդյունքում պարզել էին, որ wi-fi-ի ցանցում գտնվող մարդիկ խախտում են կապի որակն իրենց մշտական տեղաշարժով:
Փորձի ընթացքում տեղադրվել էր wi-fi-ի 2 կետ 70 քմ տարածքում: Գիտնականներին հաջողվել էր հաշվարկել մարդկանց քանակությունը ազդանշանի որակի փոփոխման շնորհիվ: