Բաժիններ՝

Ընտրեք երկրաչափական պատկերը և կարդացեք Ձեր մասին. թեստ

Ուշադիր նայեք ներկայացված պատկերներին: Ընտրեք դրանցից մեկը և կարդացեք արդյունքները:

 

 

13117

Կարդացեք նաև

Քառակուսի:

«Քառակուսի» մարդիկ սովորաբար համբերատար են, համառ և անհավանական ժրաջան: Ձեռքը թափահարել սկսած գործի վրա և ասել՝ «միևնույն է, ոչինչ չի ստացվի», նրանց ոճը չէ: «Քառակուսիները» մեթոդապես կշարժվեն դեպի իրենց նպատակը քայլ առ քայլ և չեն կանգնի, մինչև չհասնեն դրան: Այս որակների շնորհիվ նրանցից ստացվում են լավ պրոֆեսիոնալներ: Ասացվածքն այն մասին, որ պատերազմը՝ պատերազմով, իսկ ճաշը` նշված ժամին, հաստատ հնարել է «քառակուսիներից» ինչ-որ մեկը: «Իմպրովիզացիա» կամ «էքսպրոմտ» բառերը նյարդայնացնում են «քառակուսիներին»: Ըստ նրանց տեսակետի, կյանքը ստացվել է, եթե այն պլանով է ընթանում: Նրանք կայունության սիրահար են:

Նրանք պաշտում են կառուցել տրամաբանական սխեմաներ և ատում են յուրաքանչյուր նորություն և անակնկալ:

Ուղղանկյուն:

Ուղղանկյունը համարվում է ժամանակավոր, անցումային ձև: Սովորաբար դա ընտրում են մարդիկ, ովքեր տվյալ պահին շատ դժգոհ են իրենցից և իրենց կյանքից և ցանկանում են փոխել այդ իրավիճակը դեպի լավը: «Այնտեղ ամեն ինչ կա երջանկության համար, միայն ես այնտեղ չեմ, բայց դա նշանակում է, որ ես կլինեմ այնտեղ». ահա այն կարգախոսը, որով ապրում են նրանք: «Ուղղանկյունների» հիմնական հատկանիշները հետաքրքրասիրությունն են, համարձակությունը և հետաքրքրությունն ամեն մի նորության հանդեպ: Նրանք ցանկանում են փոփոխություններ ամբողջ սրտով և ինչպես սպունգ` ներծծում են նոր գիտելիքներ: Մարդիկ շատ հազվադեպ են երկար մնում ուղղանկյան ֆազայում և որպես կանոն, նրանից հետո, երբ ընդունում են որոշում, թե ինչ պետք է անեն, ընտրում են մյուս չորս ֆիգուրներից մեկը:

Եռանկյուն:

Ամառ թե ձմեռ «եռանկյուն» մարդիկ միշտ առաջատարի դեղին շապիկով են: Նրանք իսկական «էներջայզեր» են, բայց, ի տարբերություն մարտկոցների, պատվասեր են և պրագմատիկ: Նրանք ամբիցիոզ են և ոչ միայն գիտեն, թե ինչ են ուզում, այլ նաև, թե ինչպես դրան հասնել: Աշխատավայրում շատ պարզ կարողանում են ղեկավարությանը համոզել իրենց անկախության մեջ: Եռանկյունները հաճախ համոզված են լինում երկու` սխալ և իրենց սեփական տեսակետների առկայության մեջ: Նրանք ուժեղ անձնավորություններ են և վտանգավոր հակառակորդներ: Երբեմն թվում է, թե նրանց երակներով արյան հետ հոսում է մրցակցության ոգին:

Շրջան:

Ոչ այլ ոք, քան «շրջան» մարդը կարող է վերապրել և կարեկցել, շատ հեշտ իրեն պատկերացնել ուրիշի տեղը և կիսել նրա հետ ապրումները: Բարի և կարեկից «շրջանները» կարող են իրենց երջանիկ զգալ միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ կարգին է ոչ միայն իրենց մոտ, այլ նաև հարազատների և ընկերների: «Շրջանները» գերադասում են կոնֆլիկտի մեջ չմտնել շրջապատի հետ և հարթել թյուրիմացությունները: Երբեմն նրանց համար հանգստությունն առավել է ճշմարտությունից, և 100-99 տոկոսում նրանք կգնան զիջման առաջինը:

Զիգզագ:

«Զիգզագները» ստեղծագործ, կրեատիվ և օրիգինալ անձնավորություններ են: Նրանք մերժում են տրորված արահետները, շտամպերն ու ստերեոտիպերը և գերադասում են ամեն ինչ անել յուրովի` հնարելով ոչ ստանդարտ որոշումներ: Այս օրիգինալների շարքում հանդիպում են խարիզմատիկ և հաճելի մարդիկ: «Զիգզագները» հեշտությամբ են հունից դուրս գալիս, և նրանց տրամադրությունը շատ արագ է փոփոխվում: «Զիգզագները» հրաշալի հռետորներ են, որոնք պատրաստ են կիսվել իրենց մտքերով բոլոր ցանկացողների հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս