«ՊՍԺ»-ն Կարլոս Տևեսին առաջարկում է տարեկան 12 միլիոն եվրո
Փարիզյան ակումբն «Ատլետիկոյի» հետ պայքարում է Տևեսի համար:
Երկու տարի «Յուվենթուսի» կազմում խաղալուց հետո արգենտինացի ֆուտբոլիստը սկսել է մտածել ապագայի մասին: Չեմպիոնների լիգայի եզրափակիչ` «Յուվենթուս» – «Բարսելոնա» խաղից 1 օր առաջ հայտնվեց ինֆորմացիա, ըստ որի՝ Կարլոսին լրջորեն ցանկանում է ձեռք բերել «Պարի Սեն-Ժերմենը»:
Ինչպես հաղորդում է Marca-ն, փարիզցիները պատրաստ են 31-ամյա ֆուտբոլիստին տարեկան տալ 12 միլիոն եվրո աշխատավարձ:
Տևեսի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ատլետիկոն», սակայն վերջինս դժվար թե կարողանա մրցակցել «ՊՍԺ»-ի հետ` ֆինանսական պայմաններով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը