Բաժիններ՝

Արևմուտքի պատժամիջոցներն ապացուցել են, որ Ռուսաստանը ի վիճակի է իրեն անձամբ կերակրել. Մեդվեդև

«Տնտեսական պատժամիջոցներ սահմանելուց ի վեր անցած 10 ամիսները  ապացուցել են մեկ բան՝ Ռուսաստանն ի վիճակի է իրեն անձամբ կերակրել:  Իհարկե, դրա հետ հաշվի են նստելու նաև նրանք, ովքեր մեզ հետ կցանկանային համագործակցել ու նրանք, ովքեր պատժամիջոցների ռեժիմի պատճառով բաց է թողնում ռուսական շուկայում զգալի հնարավորությունները»,- Մեդվեդևի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի որոշումը՝ երկարեցնել պատասխան սահմանափակիչ միջոցառումները, կախված կլինի Արևմուտքի երկրների գործողություններից:
«Տվյալ պահին Արևմուտքի գործողությունները ապացուցում են, որ վերջինս չի ձգտում չեղյալ հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ասել է նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ Մոսկվան ոչ ոքի չի խնդրելու վերադառնալ իր շուկա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների երկարացման հարցը քննարկվելու է G7-ի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս