Թեստ. Ձեր բնավորությունը
Առանց մտածելու ընտրեք այն նկարը, որը Ձեզ ավելի հրապուրիչ է թվում:
Իսկ հիմա նայեք արդյունքները:
1. Դուք երջանիկ մարդ եք և «թքած» ունեք բոլոր պրոբլեմների վրա: Ինչ-որ բան դուր չի՞ գալիս. ուղիղ ասում եք: Ինչ-որ բան նյարդայնացնո՞ւմ է. առանց մտածելու վերացնում եք ամեն ինչ Ձեր ճանապարհին: Օպտիմիստ եք` մեծատառ «Օ»-ով:
2. Կողմնակից եք յուրաքանչյուր իրարանցման, բացի հացադուլից: Շատ արագ Ձեր գլխին արկածներ եք գտնում և շատ արագ դուրս եք գալիս յուրաքանչյուր իրավիճակից: Պրոբլեմներ չկան, կան խնդիրներ. ահա կյանքի Ձեր կարգախոսը:
3. Հանգիստ, լուռ, երբեմն թախծոտ մարդ եք: Գերադասում եք ոչ թե լուծել պրոբլեմները, այլ խուսափել դրանցից: Եթե չի հաջողվում խուսափել, թողնում եք ինքնահոսի:
4. Դուք նորից ինչ-որ բան մտածել եք: Ամեն օր՝ նոր մտքեր և մտահղացումներ: Նստել տեղում` դա Ձեր ոճը չէ: Հնարավորություն կա գումա՞ր աշխատել: Դուք առաջինն եք այնտեղ: Հնարավորություն կա հավաքվել և ուրախանա՞լ: Դուք արդեն զանգահարում եք Ձեր բոլոր ընկերներին: Պաշտում եք ամեն տեսակի ոչ ստանդարտ իրավիճակները:
5. Ձեզ ավելի լավ է չկատաղեցնել. դա վատ կվերջանա ոչ միայն կատաղեցնողի, այլ հարյուր-հազար կմ շառավղում գտնվող յուրաքանչյուրի համար: Պայթուցիկ եք՝ ինչպես 700 կգ տրոտիլը, և կատաղի՝ ինչպես մակեդոնական ցուլը:
6. Հստակ անձնավորություն եք՝ ինչպես ամենալավ ֆոտոխցիկի արած լուսանկարը: Պրոբլեմները Ձեր ամպլուան չեն. Դուք դրանք լուծում եք տեղում: Եթե չի հաջողվում խոսակցությունը վերջացնել բառերով, ապա այն վերջանում է Ձեր զրուցակցի հոսպիտալացումով:
7. Խտացրած կաթ, թխվածքաբլիթ, պաղպաղակ և այլ տեսակի քաղցրեղենները ուղեկցում են Ձեզ ամբողջ կյանքի ընթացքում: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է կոտրել Ձեր ծնոտը, Դուք ագրեսորին նվիրում եք ողջագուրանքներ, որն էլ հալեցնում է վերջինիս: Իդեալական ինքնապաշտպանություն:
8. «Արհամարհողն» Աֆրիկայում էլ է արհամարհող: Ամեն ինչ թողնում եք վերջին պահին և Ձեր գործերը լուծում եք ոչ ստանդարտ մեթոդներով: Որպես կանոն՝ Ձեզ պես մարդիկ կյանքում պրոբլեմներ չեն ունենում: Չէ՞ որ Դուք ուղղակի չգիտեք դրանց մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը




