Պուտինը կարող է արտասահմանում ուժ կիրառել. Դմիտրի Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը կարող է օգտվել արտասահմանում ուժի կիրառումից, հայտնում է RIA Novosti-n:
«Նախագահը կարող է օգտվել իր ցանկացած սահմանադրական իրավունքից: Դա նրա իրավունքն է»,- հայտարարել է Պեսկովը ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք կարող է Պուտինը օգտվել իր իրավունքից ու խնդրել Անվտանգության խորհրդին թույլատրել իրեն արտասահմանում դիմել ուժի կիրառման:
«Ուկրաինայի հարավ-արևելքում չկարգավորված իրավիճակի պայմաններում, անկասկած, շատ կարևոր է խուսափել ինչ-որ գործողություններից, քայլերից, որոնք հարուցում են լարվածության թեժացում, որոնք մեկ շարքով են կանգնած սադրիչ գործողությունների հետ, որոնց պակասը մենք, ցավոք, չենք նկատում Կիևի կողմից»,-հավելել է Պեսկովը:
Համաձայն ՌԴ Սահմանադրության՝ երկրի նախագահը պետք է ստանա Դաշնային խորհրդի թույլտվությունը արտասահմանում ուժի կիրառման համար:
Հունիսի 3-ին Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ խորհրդարանի վերին պալատը կարող է արտահերթ նիստ անցկացնել: Այդ պատճառով նա խնդրել է իր գործընկերներին «հեռու չգնալ»:
Վերջին անգամ Դաշնային խորհուրդը արտահերթ նիստ էր անցկացրել 2014թ. մարտի 1-ին: Այդ ժամանակ Վլադիմիր Պուտինին թույլատրվեց զորքեր մտցնել Ուկրաինայի տարածք: