Բաժիններ՝

5-ամյա փոքրիկը մահացու վնասվածքը ստացել է 2-րդ եւ 3-րդ հարկերի արանքում. նախնական վարկած. news.am

Երեւանի Բեկնազարյան փողոցի սեփական տներից մեկում այսօր՝ հունիսի 4-ին, 5-ամյա փոքրիկը ոչ թե մնացել է վերելակի դռների արանքում, այլ արգելափակվել է երկրորդ եւ երրորդ հարկերի արանքում, ինչի հետեւանքով երեխան վնասվածք է ստացել: Այս մասին NEWS.am-ին ասաց ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:

«Դեպքը տեղի է ունեցել սեփական տանը, վերելակը դռներ չի ունեցել: Ըստ նախնական կանխավարկածի՝ վերելակն արգելափակվել է երկրորդ եւ երրորդ հարկերի արանքում եւ երեխան վնասվածք է ստացել: Այդ պահին նրա հետ այլ մարդիկ էլ են եղել: Թե ինչ է տեղի ունեցել, կպարզի փորձագիտական եզրակացությունը»,- ասաց Հովհաննես Խանգելդյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս