Բրենդան Ռոջերսը կմնա Անգլիայում
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կմնա իր պաշտոնում։
Goal.com-ը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին հանդիպում է կայացել հյուսիսիռլանդացի մասնագետի և մերսիսայդյան ակումբի տնօրենների խորհրդի նախագահ Թոմ Վերների ու «Fenway Sports Group»-ի նախագահ Մայք Գորդոնի միջև, որի ընթացքում ամփոփվել է 2014/15 մրցաշրջանը:
Քննարկումն անցել է բավականին դրական մթնոլորտում: Հանդիպման ընթացքում ակումբի ղեկավարությունը որոշել է Ռոջերսին թողնել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնում, չնայած այն հանգամանքին, որ Անգլիայի առաջնությունում թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը:
Սիրարփի Աղաբաբյան